Բայդենը պնդում է, թե Նեթանյահուն Պաղեստինի անկախության կողմնակից է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետի հետ ուրբաթ կայացած խոսակցությունից հետո հայտնել է, որ Պաղեստինի անկախ պետության ստեղծումը «անհնար» չէ, քանի դեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իշխանությունում է, տեղեկացրել են ամերիկյան ԶԼՄ-ները։
ԱՄՆ նախագահը մեկ ամսում առաջին անգամ զրուցել է Նեթանյահուի հետ Պաղեստինի ապագա պետության շուրջ տարաձայնությունների մասին։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Նեթանյահուն «դեմ չէ երկու պետության մասին բոլոր որոշումներին», եւ կան մի քանի տարբերակներ։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են պատանդների անվտանգության ապահովման ջանքերը, ինչպես նաեւ այն, որ Իսրայելը պետք է անցնի ավելի «նպատակաուղղված» գործողությունների Գազայում, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
Նա լրագրողներին ասել է, որ Բայդենը փորձել է պլանավորել այդ զանգը «բավական երկար ժամանակ»։ Նա նաեւ հերքել է այն, որ զանգն արվել է ի պատասխան Նեթանյահուի հինգշաբթի օրվա մեկնաբանությունների, որն ասել էր, որ առարկում է Պաղեստինի պետականության դեմ։
Բայդենն իր հերթին հաստատել է, որ պատրաստ է աշխատել, որպեսզի օգնի պաղեստինցիներին առաջ ընթանալ պետականության հարցում։
Պատասխանելով հարցին, թե անհնար է արդյոք երկու պետության հարցի լուծումը, քանի դեռ Նեթանյահուն իշխանությունում է, Բայդենն ասել է. «Ոչ, այդպես չէ»։
Նա ասել է, որ Նեթանյահուն դեմ չէ երկու պետությունների մասին բոլոր որոշումներին, եւ կան մի քանի հնարավոր տարբերակներ՝ ավելացնելով, որ ՄԱԿ որոշ անդամներ զինված ուժեր չունեն։
Բայդենին հարցրել են, թե արդյոք նա կվերանայի Իսրայելին օգնության տրամադրման ջանքերը՝ հաշվի առնելով Նեթանյահուի մեկնաբանությունները երկու պետության որոշումը մերժելու մասին։ «Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք մի ինչ-որ բան մտածել... Ես կարծում եմ՝ կան միջոցներ, որոնք կարող են արդյունք տալ»,- ասել է նա։
Բայդենը եւ Նեթանյահուն համակարծիք չեն պաղեստինցիների համար պետություն ստեղծելու հարցում։
«Նախագահը քննարկել է նաեւ իր տեսլականը Իսրայելի համար ավելի ամուր խաղաղության եւ անվտանգության մասին՝ լիովին ինտեգրում տարածաշրջանում, եւ երկու պետությունների մասին որոշում, որը կերաշխավորի Իսրայելի անվտանգությունը»,- նշված է նրանց զրույցի վերաբերյալ Սպիտակ տան հայտարարությունում։


















































Տարին սկսեցին նոր սպանություններով
Սուր քննադատություն Իսրայելի հասցեին
Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
Իսրայելը ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ին, որպեսզի թուլացնի Պաղեստինի ինքնավարությունը. Բորել
Պաղեստինցիների դաժան սպանությունը շարունակվում է նաեւ այս տարի
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո