Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր Գույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածները Անահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները Վայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համար ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Կառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել

Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովըՀանրապետության նախագահը հանդիպել է «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» ծրագրի մասնակիցների հետՈւնենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել պոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ. ՀՀ գլխավոր դատախազLufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը
Հայաստան

Ինչե՜ր կբացահայտվեն ՔՊ-ի իշխանազրկումից հետո

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքը, քրեական գործն ու կալանքի տանելը, իհարկե, սենսացիա է, բայց աննախադեպ չէ․ կոռուպցիան պետական համակարգում, արդեն ակնհայտ է, որ այնպիսի արմատներ է գցել, որ արդեն որերորդ նախարարին են տանում․ մի նախարարի մոտից կոռուպցիոն փաստաթղթեր են հանում, մի նախարարի մոտից՝ կաշառք ստացած «Բաքսի», երրորդի մոտից՝ անորակ հրթիռ, պատկերացնու՞մ եք սրանց իշխանափոխությունից հետո։ Հլա պատկերացրեք էլի։ Սա, այ էն ազնվագույն ձևացած Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է․ կազմված է 12 նախարարությունից, որից 3-ին արդեն իրենք իրենց ձեռքով են բռնել։

Վահան Քերոբյանը երբ հրաժարական տվեց, բոլորս զարմացանք, թե ինչու։ Չէ, նա շատ վաղուց պետք է հրաժարական տված լիներ, դեռ 2022 թվականին էր ասում՝ եթե խոստումները չկատարեմ՝ հրաժարական կտամ․ խոստումները չկատարեց, բայց մնաց, իրեն բնորոշ ժպիտով։ Ու հիմա, երբ 9,5 տոկոս աճ է ցույց տվել, հանում են գործից։ Մինչ մենք մտածում էինք, թե որն է պատճառը, որ բանակում մի տարում 80-ից ավելի զոհ տված Պապիկյանին գործից չեն հանում, բայց աշխարհում տնտեսական աճով 4-րդ արդյունքը նկարած Քերոբյանին հանում են, Քննչական կոմիտեն ու ԱԱԾ-ն մտան էկոնոմիկայի նախարարություն, Վահան Քերոբյանին էլ տարան հակակոռուպցիոն դատարան։ Թեման էն հայտնի քրեական գործն է, որի շրջանակներում մի քանի հոգի կալանավորվեցին, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Ու հետո, հանկարծ, շատ անսպասելի, այդ կինն ազատ արձակվեց, թե՝ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու վտանգը նվազել է։ Այս պահին նախաքննությունն ավարտված գործերով ընդդիմադիրներ են կալանավորված, բայց իշխանականների պարագայում մեկ օրում սաղ կանոնակարգվում է, էն դեպքում, երբ դեռ մեղադրյալների ամբողջ շրջանակը հայտնի չէր․ Ալեն Սիմոնյանն էլ իր աթոռին պինդ նստած է։

Ինչի՞ մեջ է մեղադրվում Վահան Քերոբյանը․ ծառայության ձեռքբերման մրցույթ է եղել, դիմել են 4 տնտեսավարողներ, բայց նախարարության աշխատակիցները, ըստ քննչականի, ամեն ինչ արել են, որ հենց իրենց ուզածը հաղթի, չնայած որ անհամամատ թանկ գին էր առաջարկել։ Քերոբյանն էլ ասում է՝ ի՞նչ կոռուպցիա, ինձ Արայիկ Հարությունյանն ասաց՝ որոշվել է քո ազատման հարցը։

2022 թվականի հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ասում է՝ ես կորոշեմ, թե կառավարության յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի և ինչքան չի աշխատի։ Ի՞նչ է սա նշանակում․ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքի տակ ունի բոլոր նախարարների, բոլոր չինովնիկների աշխատանքից ազատման, վստահ եմ՝ նաև կալանքի որոշումները, գործ հարուցելու առիթներն էլ, որոշումներն էլ ինքը կորոշի․ որ պահին ում մասով ուզում է՝ գզրոցներից հանում է ու գործարկում։ Ի՞նչ է, Ալեն Սիմոնյանը հիմա մտածում է, որ վե՞րջ, պրծա՞ն․ իհարկե՝ ոչ, լավ էլ գիտի, հնարավոր է, որ հանել ու պապկայով ցույց է տվել, թե տես՝ ինչեր ունեմ քո վրա, քո ընտանիքի վրա, էս ձեր հարսի թեման դեռ ծաղիկներն են, նենց որ խելոք պահի քեզ, տղա ջան։

Լավ, իսկ ինչո՞ւ է առաջացել Վահան Քերոբյանի նկատմամբ քրգործ հարուցելու հարցը․ ավանդական հարցը տամ՝ էն աստիճանի է եղել կոռուպցիոն ճաքը, որ չե՞ն կարողացել կոծկել, իրենից վերևներին փայ չի՞ տվել էդ 1 մլն դոլարանոց գործից, թե՞ կարող է՝ երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանային լարվածության, զոհերի վերաբերյալ սկանդալային ելույթի ազդեցությունը թուլացնելու համար էր այս ամենը, գուցե։ Հստակ չգիտենք և կարծում եմ՝ ոչ ոք չգիտի․ Փաշինյանը որոշեց, որ հիմա պետք է գնան Քերոբյանի հետևից, գնացին, եթե վաղը որոշի, որ Պապիկյան Սուրենի հետևից պետք է գնան, մի հատ մատի ճտոցով դա էլ կանի․ հեչ որ չէ՝ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն կմտնեն Երևանի էլիտար թաղամասում թազա բնակարան ու կփնտրեն դրա ձեռքբերման հիմքերը կամ էլ մի տարում նվեր ստացած 100 հազար դոլարի հիմքերը։ Դա դեռ մենք գիտենք, մամուլը գիտի, բա իրենք ինչե՜ր կիմանան։ Էն մնացած բոլոր նախարարների ու պաշտոնյաների հետևից քլ կգնան, չկասկածեք, երբ լինի նման ցանկություն կամ քաղաքական անհրաժեշտություն։ Ժամկետները Նիկոլ Փաշինյանն է որոշում, ըստ իրեն հարմար պահի։

Հլը Քերոբյանն ահագին դիմացավ․ էն խեղճ Դավիթ Սանասարյանը հեղափոխությունից 9 ամիս հետո միանգամից փուռը գնաց։ Հա, ի դեպ, ի՞նչ կա էդ քրգործից, որևէ մեկդ տեղյակ ե՞ք։ Սանասարյան Դավիթը՝ էն որ հեղափոխությունից որպես նվեր ստացավ ՊՎԾ պետի պաշտոնը, էս իշխանության առաջին կոռուպցիոն գործի մեղադրյալներից էր․ ի՞նչ եղավ էդ գործը։ Էն որ առողջապահության փոխնախարար բռնեցիք կորոնավիրուսի սկանդալի գործով, հետն էլ մի քանի հոգու, էդ քրգո՞րծը ինչ եղավ։ Էն որ սպորտի փոխնախարար բռնեցիք խաղեր առնել-ծախելու գործով, դրանի՞ց ինչ կա, տիկին դատախազ։ Աղմուկով հայտարարեցիք, թե պայքարում եք կոռուպցիայի դեմ, հաշվի չեք առնում մերոնքական-ձերոնքական, հետո պատահական մամուլը հայտնաբերում է, որ էն մեկի գործը փակվել է, էն մեկը իր համար ֆռֆռում է, էն մյուսը համաներվել է, անցել է ուրիշ պաշտոնի։

Իշխանությունը իր իսկ թիմակիցների ոլորտներում մի թեթև կպնում է, տակից մի դյուժին կոռուպցիոներ է դուրս գալիս։ Մի սովորական մեկ միլիոն դոլարանոց մրցույթից 8 հոգու նկատմամբ քրգործ է հարուցվել, այդ թվում՝ նախարար, փոխնախարար, ԱԺ նախագահի եղբոր կին․ բա էն ավելի մեծ մրցույթների՞ց ինչ կասեք։ Հլը էն մեկ անձից գնումների թեմաներին նայեք, էն որ նստել-մտածել են առանց մրցույթ մեկին են տվել պետական պատվերը, բա մի հատ նայեք, կարողա էնտեղ էլ հայտնի ՔՊ-ականների բարեկամներ են․ բա հո ՀՀԿ-ականների չէիք տալու։

Էս նեղ մաջալին 23 միլիոն եվրո տվեցիք Ֆրանսիայում դեսպանատան շենք առաք․ ԱԱԾ-ն որ գնա էդ գործարքի հետևից, քա՞նի հոգու կձերբակալի․ կամ էլ ո՞ւմ կձերբակալի, եթե մեկ միլիոնի դեպքում տնային կալանքի է տարվում նախարար։ 32 տարի Ֆրանսիայում դեսպանատուն ենք ունեցել, հայ ֆրանսիական հարաբերություններ զարգացրել․ մի անգամ չեն բողոքել հին դեսպանատան շենքից․ ինչի՞ որոշեցիք էս նեղ մաջալին 23 միլիոն տալ, շենք առնել։ Լավ, նորն էիք առնում, ինչի՞ որոշեցիք բազմամիլիոն եվրոյանոց շենք։ Պարտադիր է՞ր Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահի տունը առնեիք։ Էդ ինչի՞ տեղ ենք դրել, մենք մեզ։ Հոլիվուդյան աստղերն ու աշխարհահռչակ սպորտսմենները որ աշխարհի ամենաթակ առանձնատներն են առնում, էլի 23 միլիոն եվրո հազարից մեկն ա տալիս տան համար։ Հարց եմ տալիս, ո՞վ ինչքան փող է աշխատել էդ գործարքից, կասե՞ք։

Կամ իսկականից էլի, բա դրա վա՞խտն էր։ Սահմանամերձ քաղաքներում դիահերձարան ու պասպորտսեղան ես փակում, ասում ես՝ տնտեսում ենք, փող չկա, բայց փող կա պետական բյուջեով աշխարհի ամենաթանկ տները առնելու համա՞ր։

Էսօր կարդում ենք՝ Հեռուստաալիքների հանրապետական սփռման համար ԲՏԱ նախարարությունը 80 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ կրկին մեկ անձից գնման եղանակով, վարչապետի համար 300 հազար դրամով կոֆեվարկա են առել, ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը 1,5 մլն դրամով աթոռներ են առել․ հիմա էդ ու մյուս գործերի հետևից որ գնաք, ինչե՞ր կբացահայտվի։

Հետաքրքիրը գիտե՞ք որն է․ Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի գործով, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2022 թվականին։ Վահան Քերոբյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի վերջին․ այսինքն տարի-տարիուկես ընդամենը աշխատելուց հետո, արդեն մտել է նման գործարքի մեջ, ըստ քննչական կոմիտեի, չմտնեմ անմեղության կանխավարկածի մեջ․ ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո։ Ինչո՞ւ։ Գուցե նրա համար, որ իշխանությունում մթնոլորտը կոռուպցիո՞ն է, պաշտոնյան տեսնում է արագ հարստացող պաշտոնյաներին ու մտածում է՝ ե՞ս ումից եմ պակաս, բա պատերազմը խայտառակ ձևով պարտված, դավաճանած իշխանության մաս եմ լինելու, բա դա գին ունի, չէ՞, երևի մտածել է Քերոբյանը։ Ասում էր, չէ՞, բոլորը լավ են ապրում, բացի ինձնից․ է ուզեցել է ինքն էլ լավ ապրի, Ալենինց ինչո՞վ է պակաս։ Մթնոլորտը, վստահաբար, կոռուպցիոն է։ Ասում են՝ աշխատավարձը կրկնապատկել են, որ կոռուպցիա չանեն, հետո բռնում են կրկնապատկված աշխատավարձ ստացողներին։ Նախ դա էլ կոռուպցիայի մեկ այլ՝ կատարելագործված տեսակ է, դրա մասին մի անգամ առանձին կխոսենք։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, Հայաստանում 3-րդ հանրապետության պատմության մեջ եղել է աննախադեպ բան՝ կոռուպցիայի համար բռնվել է 3 նախարար, 4-5 փոխնախարար, լիքը պաշտոնյաներ։ Եվ հարց է առաջանում՝ վաղը, երբ իշխանությունից գնաք, Նիկոլը վարչապետ չլինի, ի՞նչ մասշտաբի բացահայտումներ կլինեն։

yerevan.today