Կուսության ստուգումը ևս ֆիզիկական բռնութուն է եւ մենք առաջարկում ենք արգելել այն. Ծովինար Վարդանյան
Կուսության ստուգումը ևս ներառվում է ֆիզիկական բռնութան մեջ, մեր առաջարկած օրենսդրական փաթեթները օրենսդրական արգելք են դնում դրա նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
Լրագրողները հարց ուղղեցին պատգամավորին՝ ինչ ահազանգերի կամ վիճակագրության վրա են հիմնվել՝ օրենսդրական փաթեթները մշակելիս, ինչին Վարդանյանը պատասխանեց․ «Ոչ միայն բժշկական հաստատություններից կան նման ազդակներ, այլ նաև հասարակական կազմակերպություններից։ Քիչ առաջ, երբ քննարկում էինք, մեր գործընկերներից մեկը կոնկրետ դեպք պատմեց՝ իր ծանոթի հետ կապված: Պարտադիր պայման, որ նման դեպքերը պետք է գրանցվեն հաստատության կողմից, նման պայման չի եղել, հետեւաբար, դրանք չեն գրանցվել: Դրանք եկել են այն շահառու քաղաքացիներից ու կազմակերպություններից, որոնք դրան առնչվել են»:
Լրագրողի հարցին՝ իր կարծիքով տարածվա՞ծ են արդոք նման դեպքերը, պատգամավորը արձագանքեց. «Իհարկե, ես կարծում եմ դա խնդիրներից մեկն է ու մշակութային կարևոր փոփոխություն, ու այո պետք է կարողանանք բարձրաձայնել բոլոր այն խնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակության մեջ»։
Անդրադառնալով փոփոխությունների փաթեթում ընտանիքում զուգընկեր և զուգընկերուհի տերմինների ավելացմանը, եւ մտավախությանը, որ դրանով պաշտպանության տակ են առնում նույնասեռականներին, Ծովինար Վարդանյանը ասաց․ «Այդ սահմանումները տրված են, որովհետև մինչ այդ ընտանեկան բռնության մասին օրենքը կարողանում էր պաշտպանել մարդկանց, որոնք ամուսնության գրանցում ունեին, այսինքն զագսավորված էին, իսկ նրանք, որոնք նշանված են, կամ հանդիպել են իրար հետ, դուրս էին մնում այս կարգավորման դաշտից, նրանք անպաշտպան էին մնում»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են