Շակիրայի հայրենի քաղաքում կանգնեցվել է նրա բրոնզաձույլ արձանը
Կոլումբիացի երգչուհի Շակիրայի հայրենի քաղաքում՝ Բարանկիլայում, նրա պատվին արձան է կանգնեցվել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է քաղաքապետ Խայմե Պումաջերո Հինսը Instagram-ում։
Շակիրան ներկայացված է բաց որովայնով և երկար կիսաշրջազգեստով, որի բացվածքներից երևում են ոտքերը: Այս կերպարը փոխառվել է Շակիրայի Hips Don't Lie հիթի՝ 2005 թվականի տեսահոլովակից:
Ինչպես նշում է El Tiempo-ն, արձանի բարձրությունը 6,5 մ է, այն պատրաստված է բրոնզից և ալյումինից։ Հեղինակը տեղացի քանդակագործ Ինո Մարկեսն է։
«Սիրտ, որը ստեղծագործում է, կոնքեր, որոնք չեն ստում, անզուգական տաղանդ, ձայն, որը շարժում է զանգվածներին, և բոբիկ ոտքեր, որոնք քայլում են հանուն մանկության և մարդկության բարօրության», - գրված է արձանի հիմքում:
«Սա իմ երկրի ժողովրդի վիթխարի գեղարվեստական տաղանդի օրինակ է»,- գրել է Շակիրան Instagram-ում։
Երգչուհին որպես իր աշխատանքի համար ոգեշնչման անչափելի աղբյուր նշել է Կոլումբիան։
Բացմանը ներկա են եղել Շակիրայի ծնողները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին