2024թ-ի փետրվարից Միջազգային քրեական դատարանը կարող է գործ հարուցել Ալիևի դեմ․ Լուիս Մորենո Օկամպո
2024թ-ի փետրվարից սկսած Միջազգային քրեական դատարանը կարող է գործեր հարուցել և քննել Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
«Փետրվարին Ադրբեջանից պահանջվեց բացել Լաչինի միջանքը։ Դա արվեց Արդարադատության միջազգային դատարանով, իսկ Միջազգային քրեական դատարանը կարող է դատապարտել Ալիևին։ Այսինքն՝ Արդարադատության միջազգային դատարանը քննում է պետության դեմ գործեր, Միջազգային քրեական դատարանը՝ անհատներին վերաբերող գործեր։ Բայց այս դեպքում մենք կարող ենք շատ բան անել։ Կարող ենք հասնել նրան, որ Իսրայելը դադարի Ադրբեջանին զենք մատակարարել և այլն։
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի անդամ կդառնա 2024թ-ի փետրվարից։ Այդ պահից սկսած Միջազգային քրեական դատարանը կարող է Ադրբեջանի քաղաքացիների դեմ գործեր հարուցել և քննել։ Դատախազը բացում է գործ, քննում է այն, համարում, որ պետք է ձերբակալել»,- ասաց Օկամպոն։
Նրա փոխանցմամբ՝ մարդիկ կարող են տեղեկություններ ուղարկել Միջազգային քրեական դատարանի դատախազներին՝ Ալիևի դեմ գործ հարուցելու համար։
«Մարդիկ կարող են փետրվարից տեղեկություններ ուղարկել Միջազգային քրեական դատարանի դատախազներին, նրանք որոշում են կայացնում, գործ են հարուցում և ներկայացնում են այդ գործը դատարանում։ Լեռնային Ղարաբաղի մարդիկ այսօր օգնության կարիք ունեն, իրենց գումար է պետք, պետք է ետ բերել հայրենի հողը, և չես կարող սպասել, մինչ դատարանը կլսի այդ գործը և որոշում կկայացնի։ Այս պարագայում պետք է օգնել արցախցիներին և կանխել նոր Ցեղասպանությունը, որը կարող է լինել Հայաստանում»,- եզրափակեց Լուիս Մորենո Օկամպոն։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են