Ռոնալդոն չի բացառել, որ ապագայում կարող է վաճառել իր ակումբները
Բրազիլական «Կրուզեյրոյի» և իսպանական «Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոն չի բացառել, որ ապագայում կարող է վաճառել այս ակումբները, գրում է armsport.am-ը:
«Ոչ հիմա, բայց ապագայում ես չեմ կարող երաշխավորել, որ ընդմիշտ կմնամ «Կրուզեյրոյում»: Ես մեծ կիրք ունեմ մեր աշխատանքի և ակումբի հանդեպ: Բայց, իհարկե, ես մտադիր չեմ հավերժ մնալ։
Մի երկրից մյուս երկիր տեղափոխվելը չափազանց հոգնեցուցիչ էր, բայց այս պահին ես դեռ հաճույքով եմ ղեկավարում երկու ակումբները: Այնուամենայնիվ, չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ապագայում»,- ասել է Ռոնալդոն:
Մրցաշրջանի վերջում «Կրուզեյրոն» զբաղեցրեց 14-րդ տեղը Բրազիլիայի Ա Սերիայում: «Վալյադոլիդը» իսպանական Սեգունդայում անցկացրած 19 հանդիպումներից հետո 35 միավորով երկրորդ տեղում է և պայքարում է Լա Լիգա մտնելու համար։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...