Օսիմհենին վաճառելու տարբերակը կդիտարկենք 2024 թվականին․ «Նապոլի»-ի նախագահ
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք պլանավորվո՞ւմ է երկարաձգել աշխատանքային պայմանագիրն ակումբի հարձակվող Վիկտոր Օսիմհենի հետ։
«Օսիմհենի հետ պայմանագրի երկարաձգո՞ւմը. Մենք խաղացողի հետ պայմանագիր կնքելու փուլում ենք։ Վիկտորին ու նրա ներկայացուցիչներին մեր առաջարկը հնչեցրել ենք դեռ ամռանը։
«Նապոլին» հետ չի կանչել իր առաջարկը այն բանից հետո, երբ Օսիմհենը ժամանակավորապես փոխել էր իր միտքը նոր համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Իրավիճակը մնում է Վիկտորի և նրա գործակալների ձեռքում։
Ուստի մենք կդիտարկենք 2024 թվականին Օսիմհենին վաճառելու տարբերակը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը»,- X սոցիալական ցանցում Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը։
Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 120 մլն եվրո։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...