Ամենահարուստ ռուսաստանցիների կարողությունը տարեսկզբից աճել է 38,6 միլիարդ դոլարով. Bloomberg
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն այս տարվա սկզբից աճել է 38,575 միլիարդ դոլարով, ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում, որը, մասնավորապես, հաշվարկվում է ընկերության արժեթղթերի արժեքի հիման վրա։
Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարեսկզբից Лукойл-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 9,14 մլրդ դոլար, նրա կարողությունը հասել է 24,5 մլրդ դոլարի։
Еврохим-ի և Սիբիրյան ածխի էներգետիկ ընկերությամ համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունն աճել է 4,03 մլրդ դոլարով՝ մինչև 17,2 մլրդ դոլար, միևնույն ժամանակ, Лукойл-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 մլրդ դոլար, նրա կարողությունը կազմում է 9,76 մլրդ դոլար։
Ամենամեծ կորուստները կրել է Դաղստանի Հանրապետությունից Դաշնային խորհրդի անդամ, ձեռնարկատեր Սուլեյման Քերիմովը, նրա կարողությունը նվազել է 0,65 միլիարդ դոլարով և կազմել 8,34 միլիարդ դոլար:
2012 թվականի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել