Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։
«Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։ Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, վիդեոզանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասաց Զառա Ամատունին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել