Արդեն փչացած հեռախոս եմ դառնում, գնացեք, գտեք շների զբոսայգու տեղը. Ավինյան
Երևանի քաաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր 12 վարչական շրջաններից ստացել է շների համար զբոսայգիների հատվածներում տեղեր առանձնացնելու վերաբերյալ պատասխանները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև զբոսայգում կառուցել շների համար առանձնացված հատված, նախագծանախահաշվային փաթեթն արդեն պատրաստ է։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Օղակաձև զբոսայագում արդեն մեկ հատ կա, ենթադրվում է մեկ այլ հատվածո՞ւմ։
«5-րդ օղակաձև հատվածում մեկ հատ ունենք, ինչքանո՞վ է ճիշտ էլի Օղակաձև այգում...»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։
Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ձեզանից է պատասխանը գնացել, պարոն Ղուկասյան։ Հիմա պարոն Գրիգորյանն ինքն իրենից հո չի՞ ասում Օղակաձև այգի։ Մի հատ ձեզ մոտ հասկացեք՝ որտեղ եք կառուցում»։
Գրիգորյանը նաև ասաց, որ հստակ նշված չէ, թե Օղակաձև այգում որ հատվածում է նախատեսվում կառուցել այդ առանձնացված հատվածը։ Սամվել Ղուկասյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ շտկումներ անելու համար։
«Ժողովուրդ ջան, արդեն 4-5 ամիս է ժամանակը տրվում է, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում էլի այս հանձանարականի մասով։ Գնացեք, գտեք այդ տեղերը հստակ, որտեղ մենք կնախագծենք ու կկառուցեք այդ շների զբոսայգին։ Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը»,- ասաց Ավինյանը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա