Ինչպես են ձերբակալում Սուրիկ Խաչատրյանի որդուն․ Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել հավաստի տվյալներ, որ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով հետախուզվող Տիգրան Խ.-ն թաքնվում է Երևանի Ուլնեցու փողոցի մի առանձնատանը:
Հետագա միջոցառումերի և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 9-ին նա հայտնաբերվեց առանձնատան թաքստոցում և ներկայացվեց նախաքննության մարմին:
Այս տարվա հունիսի 19-ին, ժամը 21.40-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության էր դիմել մի տղամարդ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նա վնասվածքը ստացել էր Գորիսի Արցախյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում` վերոհիշյալ Տիգրանի հետ վիճաբանելու ընթացքում նրա մոտ ապօրինի պահվող հրազենից արձակած կրակոցի հետևանքով։
Հանգամանքները պարզվում են։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա