Ոչ մի ներում, բեկում․ Մելիքովը մերժել է Նուրմագոմեդովին
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը մեկնաբանել է հանրապետության մարտիկների (մարզիկների-խմբ․) հայտարարություններն այն մասին, որ հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների համար անհրաժեշտ է մեղմացնել կանխարգելիչ միջոցը՝ «չկոտրելու երիտասարդների ճակատագիրը»։
Մելիքովը նշել է, որ անկարգությունների մասնակիցները հավասար են լինելու օրենքի առաջ, և «մեղավորները չպետք է խուսափեն պատասխանատվությունից», հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Դաղստանի ղեկավարը լրագրողներին ասել է, որ լավ է վերաբերվում UFC-ի նախկին մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին և «ողջունում է նրա կոչը»։
Այդուհանդերձ, հանրապետության նախագահը նշել է, որ դաղստանցի տիտղոսակիր մարզիկը նման հայտարարություն է արել իր ելույթների «որոշ կոնտեքստը կարդալուց» հետո։
Մելիքովը կարծում է, որ անկարգությունների մասնակիցների պատասխանատվության մասին իր հայտարարությունների «խեղաթյուրման» արդյունքում իրեն «հրեշ են սարքել»։
«...Այնուամենայնիվ, կա օրենք և կա պատասխանատվություն, և օրենքի առաջ ես, դուք և նրանք, ովքեր եղել են կիրակի օրը, հավասար ենք»,- ասել է նա։
Նրա խոսքով, անկարգությունների համար պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեկ օրով խափանել են օդանավակայանի աշխատանքը, բայց ոչ մի կերպ չեն օգնել Պաղեստինի բնակիչներին.
«Թող պատասխան տան նրանք, ովքեր մոլեգին ջարդում էին ցուցափեղկերը, դուրս էին տանում հուշանվերները, այլ ապրանքներ, կամ նրանք, ովքեր ապամոնտաժում էին սալահատակները, հավանաբար այս քարերը աշխատակիցների վրա նետելու համար»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ