Հայաստանի ժողովրդից գոհ ենք, բայց այստեղ իշխանություն չկա․ արցախցի
Արցախից բռնի տեղահանվածների 30 տոկոսը մեքենաների մեջ է քնում, այդ հարցերը ո՞վ պետք է լուծի։ Նման հարց բարձրացրեց Արցախի ներկայացուցչության դիմաց ցույց իրականացնող արցախցիներից մեկը։
Նա նշեց, որ ՀՀ իշխանություններից գոհ են, որ իրենց լավ են դիմավորել և շատ հարցերում են օգնել։
«Ես գոհ եմ հայաստանյան իշխանություններից, որ չեն ասել մի եկեք, գնացեք կոտորվեցեք»,- հավելեց նա։
Մեկ այլ արցախցի էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր բազմանդամ ընտանիքն ապրելու տեղ չունի։
Նա ստեղծված իրավիճակի մեղավորներին Արցախի ղեկավարությանն է համարում։
«Իրանք պիտի գան ինձ գտնեն, որովհետև իշխանությունը մեր համար ոչ մի բան չի արել, մենակ իրենց համար են արել։ Ես Հայաստանի ժողովրդից գոհ եմ, իշխանություն չկա ՝ 0 է։ Արցախի բոլոր ղեկավարներն Հայաստանում դղյակներ ունեն, թող վերցնեն չքավորներին տան՝ զոհվածներին և մյուսներին»,- նշեց արցախցին։
Հիշեցնենք, որ մի խումբ արցախցիներ Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց ակցիա են իրականացնում վաղ առավոտից՝ բողոքում են Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը տրամադրելը դադարեցնելու որոշման դեմ։
Նրանք մտել էին Արցախի ներկայացուցչության շենք` ճեղքելով կարմիրբերետավորների և ոստիկանական պատնեշը։
Մի խումբ արցախցիներ հանդիպել էին Շահրամանյանի հետ։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...