Ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները, այդ թվում՝ երեխաների. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փորձել է կապ հաստատել Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ, սակայն՝ ապարդյուն։
«Փորձել եմ պաշտոնապես կապ հաստատել, բայց արձագանք չենք ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանասյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանում բանտարկված հայերի անմեղության կանխավարկածի սկզբունքները բոլոր մակարդակներում խախտվում են։
«Ի սկզբանե նրանց պիտակավորում են որպես հանցագործ թե՛ պետական մակարդակում, թե՛ քաղաքացիների կողմից»,- ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։
Նա ասաց, թե անհնար է երաշխավորել, որ Ադրբեջանում կկայանա գործերի արդար քննություն։
Մանասյանը հայտարարեց, թե առաջինն է ահազանգել, որ ադրբեջանցիները խոշտանգել են հայերին, անդամախեղել մարմինները։
«Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բազմաթիվ մարմիններ կան, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, որոնց վրա առկա են խոշտանգումների կամ անդամախեղումների նշաններ, ընդ որում՝ նրանց թվում կան երեխաներ, կանայք»,- ասաց ՄԻՊ-ը՝ նշելով, որ այս մասին տեղեկացրել է միջազգային բոլոր գործընկերներին, նաև անգլերենով զեկույց է հրապարակել, որը ներկայացվել է նաև Հաագայի դատարան։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են