Արսեն Զախարյանը ասել է, որ կարող էր տաքսու վարորդ լինել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես կհոգար իր ապրուստը, եթե չլիներ ֆուտբոլը։
«Ի՞նչ կանեի, եթե չլինեի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ. ես ընդհանրապես չէի մտածում այդ մասին, բայց կարծում եմ՝ որևէ հասարակ մասնագիտություն կունենայի: Գուցե՝ տաքսու վարորդ»,- ասել է Զախարյանը «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Զախարյանը հիվանդության պատճառով բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» վերջին մի քանի խաղերը։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում հայազգի կիսապաշտպանը մասնակցել է չորս հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել։
Նախորդ մրցաշրջանում, հանդես գալով Մոսկվայի «Դինամոյում», Զախարյանը մասնակցել է ՌՊԼ-ի 27 խաղի, որոնցում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...