Կրասնոդարը կամային հաղթանակի հասավ Ռոստովի նկատմամբ, Սպերցյանը՝ գոլի հեղինակ
ՌՊԼ 11-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը պարտվում էին 0։2 հաշվով։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հաշիվը դարձնելով 1։2։
«Կրասնոդարը» հաղթական գոլը խփել է վերջին րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել Կորդոբոն։
Սպերցյանն ամբողջական հանդիպման է մասնակցել, իսկ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը մնացել է պահեստայինների նստարանին։ «Ռոստոսվի» կազմում խաղին հայտավորված չի եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...