Ադրբեջանի գործընկերները պետք է փորձեն հասնել Արցախում միջազգային մոնիթորինգային առաքելության հաստատմանը
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների աջակցմանը մասնակցող կառավարությունները պետք է հասնեն այն բանին, որ Ադրբեջանի նախագահը կոնկրետ պարտավորություններ ստանձնի արցախահայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու եւ իրականացնելու հարցում, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Վերջին օրերին ավելի քան 100 000 էթնիկ հայեր, տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը, փախուստի է դիմել։ Տարածաշրջանի եւ նրա բնակիչների Ադրբեջանի վերինտեգրման պլանը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կհետեւի մարդու իրավունքների, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը, եւ նա պետք է ողջունի անկախ առաքելությունը՝ այդ պարտավորությունների կատարման մշտական միջազգային մոնիթորինգի համար։
Ադրբեջանի գործընկերները պետք է փորձեն հասնել Արցախում միջազգային մոնիթորինգային առաքելության հաստատմանը, առաքելությունը կարող էր հրապարակայնորեն տեղեկացնել այն պայմանների մասին, որոնցում գտնվում են Արցախում մնացած էթնիկ հայերը, եւ կպարզեր մարդու իրավունքների խախտումները, հատկապես նրանք, որոնք վնասում են էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին։ Գործընկեր կառավարությունները պետք է Ադրբեջանի իշխանություններին նաեւ կոչ անեն ձեռնարկել էական քայլեր վերադարձի իրավունքի հեշտացման համար, ինչպես կարճաժամկետ այցելությունների, այնպես էլ երկարաժամկետների համար։
Ապագա հնարավոր բանակցությունների ընթացքում եվրոպացի ղեկավարները պետք է ընդգծեն մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգի եւ տարածաշրջանի այն համալիր տեսլականի անհրաժեշտությունը, որը կհամապատասխանի մարդու իրավունքներին եւ կարող է դրդել մարդկանց վերադառնալ»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
«Ադրբեջանի գործընկերները պետք է ոչ երկիմաստ ազդանշան ուղարկեն երկրի ղեկավարությանը, որ, երբ խոսքը վերաբերի վերադարձի իրավունքին, իրենք չեն հանդուրժի սին հռետորաբանությունը եւ կիսամիջոցները։ Վախը եւ բոլոր կողմերից վստահության պակասը միջազգային կայուն ներկայությունը անհրաժեշտ են դարձնում, որպեսզի վերադարձի իրավունքը շոշափելի լինի, ոչ թե տեսական»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...