Զախարովան անդրադարձել է Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելուն
Յուրաքանչյուր երկիր ունի իր դիրքորոշումն ու քաղաքականությունը որոշելու ինքնիշխան իրավունք: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի՝ Գրանադայում գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին տեղեկությունը, որտեղ պետք է կայանար նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Որքան հասկանում եմ, սա հանդիպում է, որին մենք չենք մասնակցել, ուստի այս դեպքում հարկ չեմ համարում մեկնաբանել կողմերի որոշումը։ Ավելին, Բաքուն պարբերաբար մեկնաբանում է իր բոլոր քայլերը, կարծում եմ՝ արժե նման հարցեր ուղղել ադրբեջանական կողմին կամ սպասել նրա մեկնաբանություններին»,- նշել է նա:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է հանդիպում կայանար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Մերժման պատճառը «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը Թուրքիայի նախագահի հանդիպմանը մասնակցելու հարցում։ Նման պայմաններում Ադրբեջանը հրաժարվել է բանակցություններ վարել»։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը մրսածության պատճառով չի մեկնի Գրանադա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա