«Արցախում չունենք բժշկական ռեսուրս». բժիշկներն ահազանգում են՝ պայթյունից տուժածներին օգնություն է պետք
Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով մեծ թվով վիրավորներ կան։ Համացանցում հրապարակված կադրերից երեւում է, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ։
Հիվանդանոցի բժիշկներն ահազանգում են, որ պայթյունից տուժածներին օգնություն է պետք։
«Այս պահի դրությամբ չունենք բժշկական ռեսուրս։ Դեղորայքի հետ կապված չունենք անտիբիոտիկներ եւ մեծ քանակությամբ այրվածքային վիճակներ ունենք, այսինքն՝ աստիճանները գնահատելով ռեանիմացիոն միջոցառումներ են պետք եւ չկան այս պահին։ Մեր հիվանդներին պետք է շտապ էվակուացնել Երեւան՝ մասնագիտացված կլինիկաներ»,- ասում է բժիշկներից մեկը։
Նշենք, որ ողբերգական պայթյունի հետեւանքով 200 վիրավոր կա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել