«Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի»․ Էրիկ Էսրաիլյան
«Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի», - գրել է Լոս Անջելեսում բնակվող բժիշկ եւ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում նոր գրառման մեջ։
Պրոդյուսերը հրապարակել է լուսանկար, որում երեւում է Մասիսն ու Սիսը։ Հրապարակմանը կից նա նշել է․ «Խնդրում ենք կարդալ եւ տարածել: Մեր նախորդ գրառումներն ու Stories-ներն ամփոփում են այն, ինչ կատարվում է հենց հիմա: Ես նկարագրել եմ տարբեր կազմակերպություններ, որոնց կարող եք նաեւ աջակցել մարդասիրական օգնության ու այլ տեսակի աջակցության համար: Այս վերջին լուսանկարն արվել է աշխարհի ամենասուրբ վայրերից մեկում։ Նայեք դրան եւ կողմնորոշվեք ինքներդ: Մեր սահմանները վերաձեւող կառավարությունները եւ բարբարոսների հրոսակախմբերի ներխուժումները նոր չեն հայ ժողովրդի համար։ Մարդիկ հաճախ փորձել են բաժանել աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը դրսից ու ներսից․.. բայց նրանք երբեք հաջողության չեն հասնի: Մեր եկեղեցին մեզ փոխանցվեց ժառանգաբար առաքյալներից, ովքեր նահատակվեցին իրենց հավատքի համար, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը շարունակեց Առաքելական ավանդույթը եւ հիմնեց Հայ Առաքելական եկեղեցին: Վերջերս ես խոր քննարկումների մեջ էի Եկեղեցու առաջնորդների հետ ամբողջ աշխարհից։ Նրանց հավատը չի սասանվել, ոչ էլ իմը։ Այն դարձել է միայն ավելի ուժեղ, ավելի մեծ նպատակասլացությամբ, եւ մեր պարտականությունն է այն փոխանցել հաջորդ սերնդին։ Կարդացեք Հայտնություն 21.4-ը, ինչպես ես արեցի այս կիրակի առավոտյան․.. «Աստված կսրբի բոլոր արցունքները նրանց աչքերից։ Եվ այլեւս մահ չի լինի, ոչ վիշտ, ոչ աղաղակ, եւ այլեւս ցավ չի լինի, քանի որ նախկինն անցել է»: Ես շարունակելու եմ իմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անել հայ ժողովրդին ոգեշնչելու համար, աշխատել նշանակալի գործընկերների հետ, ովքեր մեզ հետ են, եւ անտեսել մյուսներին, ովքեր կանգնած են մեր ճանապարհին»։
View this post on Instagram


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին