Ինտերը մեզանից ակնհայտորեն ավելի խելացի ու կտրուկ էր գործում․ Պիոլի
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին բացատրել է, թե ինչու «Ինտերը» հաղթեց իր թիմին 5-1 հաշվով։
«Մենք զիջեցինք, երբ թվում էր, թե կարող ենք ամեն ինչ շտկել: Մրցակցի հակագրոհները շեղեցին մեզ ողջ հանդիպման ընթացքում։ Մենք արժանիորեն վերադարձանք խաղ, քանի որ լիովին վերահսկում էինք գնդակը, բայց հետո երրորդ գոլը բաց թողեցինք:
Գեղեցիկ չէ պարտվել դերբիում, հատկապես նման հաշվով, բայց մենք խաղի մեջ էինք մինչև երրորդ գոլը։ Երբեմն, վճռորոշ պահերին, «Ինտերը» մեզանից ակնհայտորեն ավելի խելացի ու կտրուկ էր գործում։ Այսօր մենք տեսանք մեր տարբերությունը։
Ես կպահեի առաջին 70 րոպեները և կհեռացնեի հաջորդ 15-ը: Մենք պարզապես դադարեցինք խաղալ, դա չպետք է տեղի ունենա: Առաջին գոլից հետո խաղն ընթացավ այն տեմպով, ինչն էլ ցանկանում էր մրցակիցը, և նրանք առավելագույնս օգտագործեցին այն՝ իրացնելով իրենց հնարավորությունների մեծ մասը: Մենք վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց բավականաչափ արդյունավետ չէինք։
Դա դասական հանդիպում էր, որը թույլ է տալիս աճել, նույնիսկ եթե արդյունքը չափազանց դաժան էր՝ հաշվի առնելով մեր խաղը»,- ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը DAZN-ի եթերում:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...