Այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու համայն հայությանն ու արտաքին աշխարհին․ Հակոբ Հակոբյան
ԱՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․
«Այս օրերին, Արցախում տեղի ունեցող իրական քաղաքական գործընթացները և փոփոխությունները հոգեխանգարմունքի մեջ են գցել մի կողմից նիկոլականներին՝ սկսած քոչարյանանդոններից, վերջացրած բաբաջանյանարմաններով, մյուս կողմից էլ Արցախում գործող իրենց արբանյակներին։ Հայաստանի իշխանությունների կողմից ուղղորդվող այս տանդեմը շատ լավ հասկանում է, որ Արցախում պայքարող ուժերի հաղթանակը պարտություն է դառնալու անձամբ իրենց համար։
Փաստացի պարզ է դառնում, թե ով է դեմ Արցախի սուբյեկտայնությանը, ով է փորձում Ստեփանակերտը պահել հանձնվողի դերում, և բան ու գործ թողած քննադատում են, որ Արցախում քաղաքական պրոցեսներ են գեներացվում, որ Արցախը փորձում է մեջքը ուղղել և այլն: Ուստի ոչինչ չի մնում սրանց քան գործել նույն ձեռագրով՝ խաղալ զանգվածային հույզերի հետ և դիսկուրսը պահել «ներկա-նախկին թեզի մեջ»՝ թույլ չտալով որևէ բովանդակային հարցի քննարկում և լուծում:
Սակայն փաստ է, որ այլևս Արցախից միանգամայն այլ ուղերձներ են հղվելու համայն հայությանն ու արտաքին աշխարհին։ Այս հանգամանքը վստահաբար բերելու է Արցախի սուբյեկտայնության և ժողովրդի պայքարի կամքի ուժեղացմանը, ինչը կարմիր քարտ է ինտեգրման ջատագովների համար»:


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...