Բիաթլոնի մարզիչը 11.000 փամփուշտ է գողացել
Բիաթլոնի մարզիչը վերավաճառքի համար գողացել է 11.000 փամփուշտ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի դատախազությունը։
30-ամյա տղամարդը մարզային կենտրոնում մարզիչ է աշխատել և հավելյալ եկամտի աղբյուր ունենալու նպատակով 2019 թվականից յուրացրել է մարզիկների համար նախատեսված փամփուշտները, որոնք չեն օգտագործվել մարզումների ժամանակ։ Ընդհանուր առմամբ՝ նա հափշտակել է 5,66 մմ տրամաչափի 11.000 փամփուշտ՝ 83.000 ռուբլի արժողությամբ։
Մայիսին Ռուսաստանի բիաթլոնի միության նախագահ Վիկտոր Մայգուրովը բողոքել էր մարզիկների համար զինամթերքի պակասից։ Մայգուրովն ասել էր, որ հիմնական խնդիրը դրանց պակասությունն է և կրկնակի թանկացումը։
2022 թվականի հոկտեմբերին Իժևսկում բիաթլոնի մրցաշարն անցավ առանց կրակոցների, քանի որ փամփուշտները ժամանակին ձեռք չէին բերվել։ Ուդմուրտիայի բիաթլոնի ֆեդերացիայի ղեկավար Իվան Չերեզովը պարզաբանել էր, որ փամփուշտներ գնելը հեշտ գործ չէ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ