Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի մայրը հացադուլ է սկսել՝ հաջակցություն որդու
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) ղեկավար Լուիս Ռուբիալեսի մայրը՝ Անջելես Բեժարը, որդու քննադատության պատճառով հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Օգոստոսի 28-ի առավոտյան կինը փակվել է Մոտրիլ քաղաքի եկեղեցում։ Նա հայտարարել է, որ հացադուլի մեջ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իր որդու նկատմամբ «արյունոտ ու անմարդկային որսը» չի դադարել և այդ խնդրին լուծում գտնվել։ Բեհարը հորդորել է ֆուտբոլիստ Հենիվեր Հերմոսոյին, որին ֆունկցիոները համբուրել է աշխարհի առաջնության խաղից հետո, «ասել ճշմարտությունը»։ Նրա կարծիքով՝ այս դեպքում սեռական բռնություն չի եղել, քանի որ մրցաշարի լուսանկարը ցույց է տալիս, որ կա «երկկողմանի համաձայնություն»։
Օգոստոսի 26-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն որակազրկել է Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունում տեղի ունեցած միջադեպի համար։ Կասեցումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև RFEF-ի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի սկիզբը։
Պարգևատրման արարողության ժամանակ Ռուբիալեսը համբուրել է Իսպանիայի հավաքականի ավագ Հերմոսոյի շուրթերը։ Սա արժանացել է ԶԼՄ-ների և իսպանացի քաղաքական գործիչների քննադատությանը: Սկանդալից հետո Ռուբիալեսը ներողություն է խնդրել և հայտարարել, որ դա արել է առանց չարամիտ մտադրության։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ