Միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում. Զախարյանը՝ Ռեալ Սոսյեդադի ֆուտբոլիստ
Կիսապաշտպան Արսեն Զախարյանը ներկայացվել է որպես իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ և պատասխանել լրագրողների հարցերին:
«Ես չէի էլ սպասում, որ ինձ այսպես կընդունեն. բոլորը չափազանց ընկերասեր են: Բազա իմ առաջին այցից անձնակազմը, խաղացողներն ինձ ողջունեցին և օգնեցին ամենատարբեր հարցերում:
Ինձ համար սա մեծ ակումբ է: Միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում։ Հենց լսեցի «Ռեալ Սոսյեդադի» մասին, անմիջապես որոշեցի, որ պետք է գամ այստեղ։ Ես միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին, և «Ռեալ Սոսյեդադն» ինձ համար միշտ բարձունքում է եղել: Ես դեռ մարզվում եմ թիմի հետ, ամեն ինչ լավ է։ Փաստաթղթերի հետ կապված բոլոր մանրամասներին չեմ տիրապետում ։ Եթե նրանց հաջողվի ամեն ինչ արագ ավարտել, ես շատ ուրախ կլինեմ հենց հաջորդ խաղին մասնակցել»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարյանը։
Հիշեցնենք, որ Զախարյանը «Սոսյեդադ» է տեղափոխվել 12,5 միլիոն եվրոյով, գումարած ապագա վերավաճառքի գումարի 15 տոկոսը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 6 տարով։
Ռուս կիսապաշտպանն ընտրել է 12-րդ համարի մարզաշապիկը:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ