Որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը` ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաև ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։
Հիմա Արցախի նախագահը հարցը ոչ թե քննարկման է դնում, այլ ներկայացնում է որպես իրողություն։ Քանի որ կանխատեսելի էր, որ այս որոշումը դիմադրություն կառաջացնի, ուստի նախապես էլ կազմակերպվել է աշխարհազորայինների «ակցիան»` Կարեն Մաթեուսյանի գլխավորությամբ:
Այս զինված խումբն առաջիկայում, ըստ ամենայնի, կփորձի ապամոնտաժել այդ ճանապարհի վրա դրված արգելապատնեշը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առևտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ։
Հարությունյանը տեղեկացրել է, որ նախատեսված է հաջորդ փուլում քննարկել գազի և հոսանքի հարցը, որը ևս ստանալու են Ադրբեջանից։ Նա ներկայացրել է, թե Ադրբեջանն այսպիսով իբր զիջման է գնում և դրա դիմաց պահանջում է, որ շահագործվի Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը: Խոսքն Արցախում հայտնի շրջանցիկ ճանապարհի մասին է, որը տատի-պապիի արձանի տակով է անցնում։ Որոշել են, որ առաջիկայում կրկին կհանդիպեն՝ այդ հարցերը կազմակերպելու համար։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին մասնակցել է նաև Սամվել Բաբայանը, ԱԺ ուժերը մերժել են հրավերը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...