Տուրիստական գործակալությունը խաբել է 177 քաղաքացու եւ հափշտակել է 224 մլն
Ավարտվել է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել գործակալության հաճախորդների գույքը, գիտակցելով գործակալությունում առկա ֆինանսական խնդիրների պատճառով հաճախորդների հանգիստը արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է տուրիստական գործակալություն դիմած քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու եւ ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն:
Վերջինս եւ նույն ՍՊԸ-ի տուրիզմի մենեջերը, նախնական համաձայնությամբ, 2020թ. հունվարի 23-ից մինչեւ 2021թ. օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տուրիստական գործակալության հանդեպ քաղաքացիների ունեցած վստահությունից, չարաշահելով այդ վստահությունը, տուրիստական գործակալություն դիմած 177 անձանց հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու, այդ նպատակով ավիատոմսերի եւ հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով, շարունակաբար, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը՝ 224.066.450,84 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Դավինչի» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենին եւ տուրիզմի մենեջերին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել