Արսեն Զախարյանը հանդես կգա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբում
Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հաջորդ շաբաթ կմիանա իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբին։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսօր Զախարյանը կմեկնի Իսպանիա՝ բուժզննում անցնելու և տեղափոխության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու համար։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձգձգվում է նրա գործակալի հետ ունեցած խնդիրների պատճառով։
Բայց հետո տարաձայնությունները հարթվեցին, և իսպանական ակումբին ծանուցվեց բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերման մասին:
Transfermarkt-ը Զախարյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո, հաղորդվում է, որ «Ռեալ Սոսյեդադ»-ը կվճարի մոտ 12 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ 20-ամյա խաղացողի տրանսֆերի համար:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ