Bloomberg-ը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը. միլիարդատերերն էլ ավելի են հարստացել
Bloomberg միջազգային գործակալությունը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշը, ըստ որի՝ վարկանիշի մասնակիցների մեծ մասն էլ ավելի է հարստացել։
Միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Telsa-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր, գյուտարար Իլոն Մասկը, ում կարողությունը 242 մլրդ դոլար է՝ տարեսկզբից 105 մլրդ դոլարով ավել։
Երկրորդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակի միակ եվրոպացին էր՝ Բեռնար Առնոն, ում կարողությունը, ըստ վարկանիշի, կազմել է 198 մլրդ դոլար՝ տարեսկզբից ավելանալով 36,1 մլրդ դոլարով։
74-ամյա Առնոն շքեղ ապրանքների աշխարհի խոշորագույն ընկերության՝ Moet Hennessy Louis Vuitton-ի (LVMH) գործադիր տնօրենն է, որը միավորում է մոտ 70 հայտնի նորաձեւության և կոսմետիկայի ապրանքանիշներ:
Երրորդ տեղում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 157 միլիարդ դոլարով: Տարեսկզբից նրա կարողությունն աճել է 49,9 միլիարդ դոլարով։
Բարերար և Microsoft-ի նախկին ամենախոշոր բաժնետեր Բիլ Գեյթսը Bloomberg-ի միլիարդատերերի ցուցակում չորրորդն է՝ 136 միլիարդ դոլար կարողությամբ՝ 26,9 միլիարդ դոլարով ավելի քան տարեսկզբից:
Մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը՝ $131 մլրդ կարողությամբ, ինչը տարեսկզբից ավելացել է 39,5 մլրդ դոլարով։
Ընդհանուր առմամբ, մոլորակի ամենահարուստ մարդկանց տասնյակը այս տարվա սկզբից վաստակել է 443,2 միլիարդ դոլար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել