Բաքուն պնդում է․ Բրյուսելում պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհի օգտագործման վերաբերյալ
Բաքուն պնդում է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու վերաբերյալ։ ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի դեսպանների հետ հանդիպումից հետո թվիթերյան գրառման մեջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Հայաստանին մեղադրել է «քաղաքական մանիպուլյացիաների եւ շահարկումների մեջ Լաչինի ճանապարհի հարցի վերաբերյալ, որով հնարավոր է իրականացնել բժշկական տարհանում եւ մատակարարում»։
Հիքմեթ Հաջիեւը նշել է, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար: նա հավելել է, որ «այդ հարցը նշված է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։
Հաջիեւը նաեւ նշել է, որ «Հայաստանի կողմից Աղդամի ճանապարհի օգտագործումից հրաժարվելը, միայն Լաչինի ճանապարհի օգտագործման պնդումը եւ այդ հարցի քաղաքականացումն անթույլատրելի են»։ «Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին, դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի ղարաբաղյան շրջանից եւ դադարեցնի ապօրինի խամաճիկային ռեժիմի ֆինանսավորումը»,-նշել է նա՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»;


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ