Պատերազմը կանգնեցնելով՝ ՌԴ-ն վաստակեց խաղաղության օրակարգի հետագան առաջարկելու իրավունքը․ Երվանդ Թարվերդյան
Պետք էլ չէր ակնկալել, որ Բրյուսելի բանակցությունները արդյունք կտային, որովհետեւ այս ապիկար իշխանությունը չի կարողանում ճիշտ դիվանագիտություն վարել, դրա համար չունի փորձ, գիտելիքներ եւ ունակություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Դու տեսնում ես՝ Բրյուսելում հանդիպումները արդյունք չեն տալիս, ինչո՞ւ ես էլի գնում, որ էլի նսեմացնե՞ն իմ երկրի ղեկավարին։ Ես ինձ վատ եմ զգում անկախ այն բանից, թե ով է իմ երկրի ղեկավարը, որովհետեւ ինքն ինձ է ներկայացնում»,- ասաց Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ այսօր իշխանությունն ինքն էլ չի հասկանում, որ կողմ գնա, որ երկրի միջնորդությամբ կնքի խաղաղության պայմանագիրը։
«Իրենք չեն կողմնորոշվում՝ որ վեկտորը պետք է սպասարկի տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Փաստը, որ իշխանությունը մի օր քննարկում է իրականացնում ԱՄՆ-ում, մի օր Եվրոպայում, մի օր էլ ՌԴ-ում, ցույց է տալիս, որ իրենք չգիտեն, թե ինչ են ցանկանում։ Այն, որ Ռուսաստանն առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու կանգնեցրեց պատերազմը, ռուս խաղաղապահների բերեց այնտեղ, նա այդպիսով վաստակեց խաղաղության օրակարգի հետագան առաջարկելու իրավունքը»,- ընդգծեց Թարվերդյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը