Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս Լաֆանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարում Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու» Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում Սիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվել Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին Դեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Եթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են ՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ 1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել է

Կատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս ԼաֆանումՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարումԿատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն ԵրևանումՍիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվելԻսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել ԼիբանանինԴեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԵթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել ենՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել էՍնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիքՊակիստանը հինգ օրով դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններըՀայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտումՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկումԱրման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործող
Հայաստան

Թուրքիան Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը չէ. Ալեքսեյ Լեոնկովը՝ հացահատիկի գործարքի դադարեցման մասին

Ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է հացահատիկի գործարքի չեղարկումն ու դրա ազդեցությունը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Նրա խոսքով ՝ հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան օգուտ էր ստանում, իսկ Ռուսաստանը երկարացնում էր այն՝ Էրդողանին աջակցելու համար։

«Հացահատիկի գործարքի ընթացքում Թուրքիան որոշակի դիվիդենտներ էր ստանում, և նույնիսկ խոսում էին այն մասին, որ Ռուսաստանը երկարաձգել է հացահատիկի գործարքը, որպեսզի աջակցի Էրդողանին։ Կողքից այդպես էր թվում, բայց Ռուսաստանն առաջին հերթին իր շահերն էր հետապնդում։ Հացահատիկի գործարքը երեք անգամ երկարաձգելով՝ Ռուսաստանը պահանջում էր փաթեթային ձևով հաշվի առնել բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք պետք է գործեին ի շահ Ռուսաստանի։ Դա տեղի չունեցավ։ Այդ պատճառով գործարքը փակվում է՝ անկախ նրանից՝ Էրդողանը ցանկանում է դա, թե չի ցանկանում։ Հատկապես այն վերջնագրային հայտարարությունների ֆոնին, որոնք Արևմուտքի երկրները ներկայացնում են Ռուսաստանին: Դա և՛ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն է, և՛ Բայդենի գրասենյակը։ Բոլորը գոռում են, պահանջում հացահատիկի գործարքի երկարացում։ Այդ պատճառով հացահատիկի գործարքը չի երկարաձգվի», — ասել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը մեծ ազդեցություն չի ունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ «Թե ինչպես դա կանդրադառնա Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, այո՛, մեծ հաշվով, ոչ մի կերպ, քանի որ հացահատիկի գործարքը որոշակի պայմաններով գործարք էր, և բոլոր գործարքները չեն կարող անվերջ լինել: Եթե կողմերը պահպանում են գործարքի պայմանները, ապա կնքվում է նոր գործարք, բայց հինը չի երկարաձգվում: Հինն այս պահին չի երկարաձգվում, բայց նորը ևս չկա: Թուրքիային ձեռնտու էին Ռուսաստանի հետ ունեցած մյուս պայմանագրերը։ Դա գազի պայմանագիրն է և «Աքքույու» ատոմակայանի կառուցումը։ Այդ պայմանագրերը Թուրքիայի համար ավելի նշանակալի են, քան հացահատիկի գործարքը», — նշել է Լեոնկովը։

«Իհարկե, Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չէ, մենք նրան վերաբերվում ենք որպես մի երկրի, որի հետ երբեմն համընկնում է մեր փոխադարձ հետաքրքրությունը ճանապարհի այս կամ այն հատվածում։ Ուստի ռուսական ղեկավարությունում հստակ գիտակցում են, որ Թուրքիան, իր բոլոր խորամանկություններով հանդերձ, կանխատեսելի է։ Բայց երբ նա գնում է ընդդեմ Ռուսաստանի, նա իրականում գնում է դեպի դատարկություն: Բայց եթե նա ավելի լուրջ քայլեր, լուրջ սադրանքներ է անում, ինչպես եղավ Սու-24 ինքնաթիռի մեր օդաչուների սպանությունը, ապա Ռուսաստանն այդ հարցերին ավելի լուրջ է վերաբերվում։ Իսկ հացահատիկի գործարքը պատմության գիրկն է անցել։ Թե ինչ է այնտեղ ասելու Էրդողանը, կամ ինչ են ասելու Եվրոպայի երկրները, դա ոչ մեկին չի հուզում», — հավելել է փորձագետը։

Մեկնաբանելով «Ազովի» հրամանատարների արտահանձնումը՝ որոնց ժամանակին ազատ էին արձակել Թուրքիայի նախագահի երաշխիքներով, Լեոնկովը նշել է թուրքական ղեկավարության «հուսալիությունը»: Նա հեգնանքով հիշեց հայտնի արտահայտությունը. «Էրդողանն իր խոսքի տերն է. խոսք տվեց, հետո հետ վերցրեց»:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «ազովականները» ավելի լավ կլիներ մնային Թուրքիայում, քան վերադառնային Ուկրաինա և մեկնեին ռազմաճակատ: Նա նաև նշել է, որ «Ազովի» ազատ արձակված հրամանատարները խնդիրներ կստեղծեն Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու համար։ «Այս հրամանատարների հայտնվելը, եթե նրանք չզոհվեն մարտի դաշտում, ապա նրանք մրցակից կլինեն Զելենսկուն, որին հետ է պահում իր նկատմամբ վերջնական հաշվեհարդարից միայն Ուկրաինայի նախագահի պաշտոնը։ Հենց որ նա զրկվի այդ պաշտոնից, նրա կյանքը արագ կավարտվի», — հավելել է նա։