ՊՍԺ-ն ոչ մի զիջման չի գնա Մբապեի հետ բանակցություններում
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ղեկավարությունը ոչ մի զիջման չի գնա թիմի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններում, հաղորդում է Sports Zone-ը։
Հուլիսի 18-ին նախատեսված է ակումբի ղեկավարության եւ Մբապեի հանդիպումը արձակուրդից հետո։ ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացնելու ֆուտբոլիստին՝ պահանջելով երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2025թ․ հունիս։ Այլապես ՊՍԺ-ն այս ամիս կփորձի վաճառել Մբապեի տրանսֆերը։
Մբապեն ցանկանում է եւս մեկ մրցաշրջան անցկացնել ՊՍԺ-ում եւ հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
ՊՍԺ-ն հույս ունի Մբապեի տրանսֆերից ստանալ 200 միլիոն եվրո։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 43 հանդիպման, խփել է 41 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ