Մբապեն այլեւս ՊՍԺ-ի ապագայի մասին չի մտածում
Կիլիան Մբապեն առաջարկել է ՊՍԺ-ի ղեկավարներին հարցնել, թե ինչու ակումբը չի կարող հաղթել Չեմպիոնների լիգան:
«Ես չգիտեմ, թե ինչ է պակասում ՊՍԺ-ին (Չեմպիոնների լիգան հաղթելու համար), դա ինձ համար նախատեսված հարց չէ։ Մենք արեցինք այն, ինչ կարող էինք, վերջ։ Պետք է հարցնել այն մարդկանց, որոնք հավաքում են թիմը, կազմակերպում են աշխատանքները, կառուցում այս ակումբը։
Ես պարզապես փորձում եմ իմ գործն անել որքան հնարավոր է լավ։ Այս մրցաշրջանում ես ակումբի կազմում մոտ քառասուն գոլ եմ խփել (41՝ հեղ․), մեկ տասնյակը՝ ազգային հավաքականի համար (13՝ հեղ․): Ես հինգերորդ տարին անընդմեջ եղել եմ Լիգա 1-ի լավագույն խաղացողը, լավագույն ռմբարկուն։
Չեմպիոնների լիգայում, ցավոք, ես վնասվածք ստացա «Բավարիայի» հետ առաջին խաղից առաջ, իսկ պատասխան խաղում մենք անօգնական էինք։ Բայց խմբային փուլում ես, իմ կարծիքով, ամենակարեւոր խաղացողն էի։
Ես կարող էի ավելիին հասնել իմ չափանիշներով, բայց ես նաև հրաշագործ չեմ: Մյուս խաղացողները նույնպես իրենց ողջ ուժերը ներդրեցին։ Երբեմն ֆուտբոլում բախվում ես նրան, ինչը կոչվում է ապակե առաստաղ: Այդ իսկ պատճառով այս հարցն ավելի շուտ ոչ թե ինձ համար է, այլ ավելի բարձրում գտնվողների»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ