Ծերուկներին Բարսելոնա բերելով կործանում են թիմը. Կուման
Ռոնալդ Կումանը քննադատել է «Բարսելոնային»` տարեց խաղացողների տրանսֆերների համար.
«Նայելով դրսից՝ կարելի է քննարկել խաղացողների տարիքը: Նրանք ապագայի համար չեն աշխատում՝ ո՛չ ֆինանսապես, ո՛չ ֆուտբոլային տեսանկյունից։ Գյունդողանը հիանալի խաղացող է, բայց նրա հետ պետք էր ավելի վաղ պայմանագիր կնքել: Նրանք ձեռք են բերում ֆուտբոլիստներին 2-3 տարով։
Երբ ես մարզիչ էի, փող չկար։ Եվ ես տեսա, որ կա Պեդրին, Նիկոն, Գավին… Մենք Նիդերլանդներում սովոր ենք երիտասարդներին հնարավորություններ տալ։ Լավ ապագա ունենալու համար պետք է աշխատել։
Խոսքը նույնիսկ Գյունդողանի մասին չէ: Չի կարելի ամեն մրցաշրջանում այդ տարիքի երկու կամ երեք խաղացողների հետ պայմանագիր կնքել: Եթե մտածեք ապագայի մասին, ապա 22 տարեկանն ավելի լավ է, քան 32 կամ 33 տարեկան խաղացողը»,- ասել է «Բարսելոնայի» նախկին մարզիչը, որն այժմ գլխավորում է Նիդերլանդների ազգային հավաքականը։
«Բարսելոնան» ձեռք է բերել Իլկայ Գյունդողանին, որը հոկտեմբերին դառնում է 33 տարեկան, և 32-ամյա Ինիգո Մարտինեսին: Երկու խաղացողներն էլ տեղափոխվել են կատալոնական ակումբ ազատ գործակալի կարգավիճակով:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ