Լապորտա․ Մեսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոստացել է, որ ակումբը հրաժեշտի հանդիպում կկազմակերպի թիմի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի համար։
«Մեսին ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա»։ Նա շատ ծանր փուլ էր ունեցել Փարիզում, եւ նրա հայրն ասաց, որ Լեոն չի ցանկանում դարձյալ նման ճնշման տակ ընկնել։ Մենք հարգում ենք Մեսիի որոշում։ «Բարսելոնան» միշտ կլինի նրա տունը։
Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես դասավորվեց, բայց ակումբի նախագահի համար առաջին տեղում «Բարսելոնան» է։
Ես քննարկել եմ Մեսիի հետ միջոցառումը, որի ժամանակ հնարավոր կլինի հարգանքի տուրք մատուցել նրան։ Վերակառուցումից հետո «Կամպ Նոու» ստադիոնի բացումը հրաշալի առիթ կլինի»,- Լապորտայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Մեսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...