Գեյթսի ընկերությունում աշխատանքի անցնելու թեկնածուների հետ զրույցում սեռական բնույթի հարցեր են տվել
Բիլ Գեյթսի մասնավոր ընկերությունում աշխատակիցների ընտրության ժամանակ որոշ թեկնածուների սեռական բնույթի հարցեր են տվել, գրել է The Wall Street Journal թերթը։
Gates Ventures ընկերությունում (միլիարդատիրոջ մասնավոր ընտանեկան բիզնեսն է) աշխատանքի անցնելու դիմում տված որոշ կանայք պատմել են, որ հարցերը եղել են նաեւ իրենց անցյալի սեռական փորձի մասին, այն մասին, թե արդյոք իրենց հեռախոսներում մերկ լուսանկարներ ունեն, ինչ պոռնո են սիրում, տեղեկացրել է թերթը։ Այլ աշխատակցուհիներ պատմել են, որ իրենց հարցրել են, թե արդյոք երբեւէ պարել են «պարեր դոլարի դիմաց» կամ ունեցել են արդյոք սիրային կապ, գրել է պարբերականը՝ ավելացնելով, որ հարցերը տրվել են կողմնակի ընկերության՝ Concentric Advisors-ի կողմից, որը հայտնի է ընտանեկան օֆիսների հետ իր աշխատանքով։
Թերթի տվյալներով՝ ստուգումներն իրականացվել են վերջին մի քանի տարիներին եւ ներառել են հարցեր անցյալում թմրանյութերի օգտագործման եւ նման այլ հարցեր։ Concentric Advisors-ի ներկայացուցիչը հերքել է, որ այդպիսի հարցեր է տվել եւ ասում է, որ իրենք փորձել են պարզել, թե արդյոք ճշմարտացի են պոտենցիալ աշխատողները, թե «խոցելի են շանտաժի պարագայում»։
Գեյթսի ընկերության ներկայացուցիչը հերքում է նաեւ, որ իրեն հայտնի են անկեղծ հարցերը։ «Աշխատանքի վարձելու մեր գործընթացն իրականացվում է յուրաքանչյուր թեկնածուին ցուցաբերվող առավելագույն հարգանքով։ Եվ մենք անհանդուրժողական ենք ցանկացած թեկնածուի հանդեպ, ներառյալ ծառայությունների մատակարարները, որոնք խախտում են այս սկզբունքը,- ասել է Gates Ventures-ի ներկայացուցիչը Insider-ի հայտարարությունում։- Բացի այդ, ցանկացած ակնարկ Բիլ Գեյթսի անձնական պատմության եւ կենսագրության ստուգման անկախ գործընթացի (որը նույնն է տղամարդկանց եւ կանանց համար) միջեւ կապի մասին վրդովեցնող է»։


















































Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Երևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...