Էրդողանին Կուրբան Բայրամի առթիվ շնորհավորելը վիրավորանք էր զոհվածների ծնողների հանդեպ. հոգեբան
Հայաստանի վարչապետի կողմից Կուրբան Բայրամի տոնի առթիվ Թուրքիայի նախագահին շնորհավորելը վիրավորանք էր պատերազմում զոհվածների ծնողների հանդեպ:
Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Կոնֆլիկտից անմիջապես հետո կողմերն իրար չեն սիրում, չեն վստահում, եւ որոշակի ժամանակահատված է պետք, որ կոնֆլիկտի հետեւանքները վերանան, կողմերը կա՛մ կհաշտվեն, կա՛մ էլ չեն հաշտվի: Բայց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մենք գրկել էինք Թուրքիային ու Ադրբեջանին եւ մոռացել այս ամենը: Պատերազմում զոհվածներին սպանել է թուրքը, ընդ որում՝ իշխանություններն էլ դա չեն ժխտել, Ազգային ժողովի ամբիոնից էլ հայտարարվել է, որ պատերազմը միայն Ադրբեջանի հետ չի եղել, եղել է նաեւ Թուրքիայի հետ: Այսինքն՝ թուրքը սպանում է հայերին, ընդ որում՝ այդ փուլում հայկական կողմն է հրահրում, Փաշինյանը կոչ է անում գնալ պատերազմ, նրա կոչին հետեւում են, գնում են, եւ թուրքն իրենց սպանում է, իսկ այսօր Փաշինյանը շնորհավորում է Էրդողանին մուսուլմանական տոնի առթիվ: Սա բանալ դավաճանություն է իր ժողովրդի հանդեպ, որովհետեւ այդքան զոհեր չէին լինի, եթե Փաշինյանն այդ կոչը չաներ կամ էլ՝ Արծրուն Հովհաննիսյանը ստեր չհնչեցներ»,- ասաց Միհրդատ Մադաթյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներից կրակել է Մարտունու եւ Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ ունի: Ադրբեջանական այդ ագրեսիայից հետո Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահի հետ եւ շնորհավորել Կուրբան Բայրամի առիթով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը