Փախստականների Հայաստանի հավաքականը Ֆրանկֆուրտում մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023-ին
Փախստականների Հայաստանի հավաքականը մասնակցում է UEFA Unity Euro Cup 2023 մրցաշարին, որն անցկացվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում: Սա փասխտականներից կազմված հավաքականների միջև ավանդական մրցաշար է, որն ՈւԵՖԱ-ի և ՄԱԿ-ի փասխտականների գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հավաքականները բաղկացած են 8-ական փասխտական և 3-ական տեղացի խաղացողներից, իսկ ընդհանուր 11-ից 2-ը կին խաղացողներ են:
Յուրաքանչյուր հավաքական ունի իր դեսպանը: Հայաստանի հավաքականի դեսպանը ազգային հավաքականի նախկին պաշտպան Լևոն Հայրապետյանն է, որը նաև թիմի ավագն է:
Հավաքականի գլխավոր մարզիչն Արմեն Պետրոսյանն է:
Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է Իտալիային, 6:1 հաշվով հաղթել է Ավստրիային և 0:5 հաշվով պարտվել է Ուկրաինային:
Խմբի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները՝
Ավստրիա - Ուկրաինա 0:2
Իտալիա - Ուկրաինա 0:0
Իտալիա - Ավստրիա 9:0
Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցրել է երրորդ տեղը և կիմանա հաջորդ մրցակցին՝ կախված այլ խմբերի խաղերի արդյունքներից:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...