Յուրիկ Հովեյանը՝ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակով նվաճեց ոսկե մեդալ:
63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովեյանը մրցեց Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյի հետ եւ հաղթեց վերջին միավորի առավելությամբ՝ 5:5 հաշվով:
Յուրիկ Հովեյանը կիսաեզրափակիչում 12:1 հաշվով ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ էր տարել թուրք մրցակցի նկատմամբ։
Քառորդ եզրափակիչում Յուրիկ Հովեյանը կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր Հոմերոս Առաքելյանը: 55 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հոմերոս Առաքելյանը թուրք մրցակցի նկատմամբ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ:
Քիչ անց ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի նաեւ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ