Սերխիո Ռամոսը Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»
Իսպանական «Սեւիլիայի», Մադրիդի «Ռեալի», Փարիզի ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա հարձակվող Հարի Քեյնին խորհուրդ է տվել տեղափոխվել Արքայական ակումբ, որը հետաքրքրված է նրա ծառայություններով։
«Իմ խորհուրդն է Քեյնին եւ բոլոր ֆուտբոլիստներին չհրաժարվել Մադրիդի «Ռեալում» խաղալու հնարավորությունից, եթե լինում է։ Դա առանձնահատուկ ակումբ է, որը գիտի հաղթել»,- Ռամոսի խոսքը մեջբերում է Mirror-ը։
Ավարտված մրցաշրջանում Հարի Քեյնը «Տոտենհեմի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 32 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Քեյնին ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ