Բենուր Փաշայանի հուշամրցաշար. Մաքսիմ Մանուկյանը, Սլավիկ Գալստյանն ու Շանթ Խաչատրյանը՝ ոսկե մեդալակիրներ
Մրցագորգ վերադարձած աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց Բենուր Փաշայանի հուշամրցաշարի չեմպիոնի կոչումը եւ հաստատեց իր տեղն ազգային հավաքականում։
Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտված աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Բենուր Փաշայանի հուշամրցաշարում Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ դարձավ ոսկե մեդալակիր։
Հաղթող դարձան նաեւ Սլավիկ Գալստյանը եւ Շանթ Խաչատրյանը։
Մաքսիմ Մանուկյանը 82 կգ քաշային կարգի եզրափակիչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Այես Գանիբովի հետ։ Առաջին մրցափուլից հետո աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը պարտվում էր 0:3 հաշվով։ Երկրորդ մրցափուլում պարտերում 4 միավորանոց գցում կատարեց, ապա ժամանակից շուտ հաղթեց տուշեով։ Մրցագորգ վերադարձած Մաքսիմ Մանուկյանին երկրպագուները շատ ջերմ ընդունեցին։
Տեւական դադարից հետո ոսկե մեդալակիր դառնալուց բացի Մաքսիմ Մանուկյանը պարգեւատրվեց լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով։
Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում 7:6 հաշվով թիմակից Հայկ Մելիքյանին։
72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եզրափակիչում 8:0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ Արարատ Վարդերեսյանի նկատմամբ։
Բենուր Փաշայանի հուշամրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Ռոբերտ Կիրակոսյանը (55կգ), Արարատ Վարդերեասյան (72 կգ) եւ Աշոտ Կիրակոսյանը (77 կգ)։ Հայաստանի հավաքականի եւս 9 ըմբիշ արժանացավ բրոնզե մեդալի։
Բենուր Փաշայանի հուշամրցաշարի արդյունքներով կորոշվի սեպտեմբերին Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնության կազմը։ Աշխարհի առաջնությունը վարկանիշային է 2024թ․ Փարիզի Օլիմպիական խաղերի համար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ