Կայսեդոն ու Մաքալիսթերը կհեռանան «Բրայթոնից»
Անգլիական «Բրայթոնի» իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին հաստատել է, որ թիմի առաջատար կիսապաշտպաններ, էկվադորցի Մոյզես Կայսեդոն եւ արգենտինացի Ալեքսիս Մաքալիսթերը ամռանը կհեռանան։
«Կարծում եմ՝ Պրեմիեր լիգայի վերջին տուրում Ալեքսիսի եւ Մոյզեսի վերջին հանդիպումն էր «Բրայթոնում»։ Իսկապես, ափսոսում եմ, քանի որ նրանք հրաշալի մարդիկ են եւ գերազանց ֆուտբոլիստներ։
Այդպիսին է «Բրայթոնի» քաղաքականությունը։ Կարծում եմ՝ ճիշտ է, որ նրանք կկարողանան խաղալ ավելի բարձր մակարդակի վրա»,- Դե Ձերբիի խոսքը մեջբերում է Mirror-ը։
«Բրայթոնն» Անգլիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր։ «Բրայթոնն» առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարում։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...