Արոնյանը ոչ ոքի խաղաց Կարլսենի հետ եւ միանձնյա առաջատարն է
Վարշավայում անցկացվող Superbet Rapid & Blitz Poland մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց համաշխարհային դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Լեւոն Արոնյանը 10 հնարավորից (հաղթանակի համար՝ 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1) վաստակել է 7 միավոր եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Առաջին չորս տուրերում Լեւոն Արոնյանը պարտության է մատնել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շեւչենկոյին եւ հոլանդացի Անիշ Գիրիին, ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ ռումինացի Բոգդան-Դանիել Դեաչի հետ։
Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի նաեւ կածակնային խաղի 18 տուր։ Հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։
Superbet Rapid & Blitz Poland-ը Grand Chess Tour-ի երկրորդ փուլն է։ Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ