«Պեռնո Ռիկար»-ը դուրս է գալիս ռուսական շուկայից. ի՞նչ կլինի հայկական ARARAT-ի հետ
Ալկոհոլի արտադրությամբ զբաղվող Ֆրանսիական հանրահայտ «Պեռնո Ռիկար» (Pernod Ricard) ընկերությունը դադարեցրել է ոգելից խմիչքի արտահանումը Ռուսաստան: «Պեռնո Ռիկար»-ի կազում են բազմաթիվ բրենդներ՝ Chivas Regal, Jameson, Ballantine’s, Absolut, Olmeca, Havana Club, Mumm և Perrier Jouet:
Ֆրանսիական Le Parisien օրաթերթը հայտնել է, որ Շվեդիայում աղմուկ է բարձրացել, քանի որ իր տարածքում արտադրվող շվեդական Absolut օղին մեծ սպառում ունի ՌԴ-ում:
Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող ARARAT կոնյակի արտահանումը ՌԴ այս պահին նույնպես վտանգված է, քանի որ Երևանի կոնյակի գործարանը 1999 թվականից դարձել է «Պեռնո Ռիկար» կոնցեռնի անդամ:
Ֆրանսիական ոգելից խմիչք արտադրողը դուրս է գալիս ռուսական շուկայից Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններով պայմանավորված՝ Արևմուտքի պատժամիջոցների տրամաբանության շրջանակում: Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ սա «Պեռնո Ռիկար» ընկերության կոմերցիոն որոշումն է, և ոչ Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությունը:
Alpha News-ը թեմայի վերաբերյալ փորձեց կապ հաստատել Երևանի կոնյակի գործարանի և «Պեռնո Ռիկար Արմենիայի» հետ և պարզաբանումներ ստանալ, սակայն ընկերությունները մեր հարցումն անպատասխան թողեցին:
Սուրեն Պարսյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը վնասներ կկրի, եթե ARART brandy-ի արտահանումը Ռուսաստան դադարեցվի, խաղողի մթերման ծավալը կնվազի, ու դրանից բխող մի շարք խնդիրներ ի հայտ կգան, եթե այլ շուկայի առաջարկ չարվի:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից