Գոռ Մինասյանը ռեկորդով նվաճեց Ասիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ասիայի չեմպիոնի տիտղոսը՝ ներկայացնելով Բահրեյնի հավաքականւ:
Հարավային Կորեայում անցկացված ծանրամարտի Ասիայի առաջնությունում Գոռ Մինասյանը +109 կգ քաշայինների պայքարում ցույց տվեց երկամարտի 464 կգ արդյունք՝ սահմանելով նաեւ Ասիայի ռեկորդ։ Նա բարելավեց իր ռեկորդը։
Անցած տարվա հոկտեմբերին Բահրեյնում անցկացված Ասիայի առաջնությունում հայ ծանրորդը երկամարտի ռեկորդային՝ 452 կգ արդյունքով էր նվաճել չեմպիոնի կոչումը։
Այս անգամ պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը բարձրացրեց 217 կգ, ինչը եւս Ասիայի ռեկորդ է։ Անցած առաջնությունում Մինասյանը բարձրացրել էր 210 կգ, որը եւս Ասիայի ռեկորդ էր։
Հրում վարժությունում եւս Մինասյանը բարելավել է արդյունքը՝ 247 կգ։ Անցած առաջնությունում նա բարձրացրել էր 242 կգ:
Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Հայաստանի հավաքականի առաջատար Վարազդատ Լալայանը Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալը նվաճել էր երկամարտի 462 կգ արդյունքով (212+250)։ Սիմոն Մարտիրոսյանը բրոնզե մեդալակիր էր դարձել երկամարտի 440 կգ արդյունքով (195+245)։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ