Բեյոնսեին մեղադրել են 2,69 միլիոն դոլարի հարկերից խուսափելու մեջ
ԱՄՆ հարկային վերահսկողությունը Բեյոնսեին մեղադրել է 2018 և 2019 թվականներին 2,69 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ։ Այս մասին հայտնում է People-ը։
Կառավարական գործակալությունը պնդում է, որ Բեյոնսեն 2018 թվականի համար 805 850 դոլար է պարտք, իսկ 2019 թվականի համար՝ 1 442 747 դոլար։ Երգչուհին նաև չի վճարել այդ երկու տարվա տուգանքը՝ 449 719,40 դոլարի չափով։
Բեյոնսեի փաստաբանը հայտնել է, որ իրենք այժմ ակտիվորեն աշխատում են հարկային ծառայության հետ և ակնկալում են մոտ ապագայում լուծել այս հարցը։ Երգչուհու ներկայացուցիչները վիճարկում են 868 766 դոլարը, որը, ըստ նրանց, տրվել է բարեգործության։
People-ն ընդգծում է, որ նախորդ տարի Forbes ամսագիրը Բեյոնսեի կարողությունը գնահատել է 450 միլիոն դոլար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին