Skoda-ն բացահայտել է նորույթների ներկայացման ժամանակացույցը
Skoda-ն բացահայտել է նորույթների ներկայացման ժամանակացույցը՝ հիշեցնելով նաեւ, որ արագացնում է իր մոդելային շարքի էլեկտրաֆիկացման տեմպերը։ 2026 թվականին նրա տեսականիում կլինի 6 էլեկտրական մեքենա, իսկ 2027 թվականին այդ մեքենաների ստեղծման համար ներդրումները կկազմեն ընդհանուր առմամբ 5,6 մլրդ եվրո։ Այս մասին գրում է «Колеса»-ն։
Մոտ ապագայում Skoda-ն կներկայացնի նորացված եվրոպական Kamiq ամենագնացը եւ Scala հեչբեքը։ Իսկ այս տարվա աշնանը նախատեսվում է երկրորդ սերնդի Skoda Kodiaq քրոսովերի եւ չորրորդ սերնդի Skoda Superb ընտանիքի (լիֆտբեք եւ ունիվերսալ) քրոսովերի շնորհանդեսը։ Երիտասարդ մոդելների ռեսթայլինգի մասին մանրամասներ դեռեւս չկան։ Բայց նոր Kodiaq-ը եւ Superb-ը ներկայացված են թիզերներում, բացի այդ, հայտարարվում է, որ այդ մեքենաները կպահպանեն բենզինային եւ դիզելային շարժիչները, ինչպես նաեւ կունենան հիբրիդային տարբերակներ («փափուկ» եւ վերալիցքավորվող):
2024 թվականին Skoda-ն կցուցադրի նոր էլեկտրական ամենագնաց. ինչպես եւ սպասվում էր, մոդելը վաճառքի կհանվի Elroq (աշխատանքային անվանումը՝ Compact) անվանումով: Ընկերությունում մոտ 4,5 մ երկարությամբ այս ամենագնացը անվանում են կա՛մ ներկայիս Karoq-ի ժառանգորդ, կա՛մ այլընտրանք. ըստ երեւույթին, ժամանակի ընթացքում էլեկտրական մեքնենան դուրս կմղի ներքին այրման շարժիչով մոդելին:
Skoda Elroq-ի տեսքը կլինի նոր Modern Solid ոճով, որն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարվա Vision 7S կոնցեպտի վրա: Ի դեպ, այս ոճի կրողներ են լինելու ապրանքանիշի բոլոր էլեկտրական մեքենաները։ Բացի այդ, Skoda Octavia-ն հաջորդ տարի կթարմացվի (փոփոխությունների մասին մանրամասներ դեռ չկան):
Մեկ այլ բոլորովին նոր էլեկտրական մեքենայի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին, այն դեռ հայտնի է Small ներքին անվանումով: Ինչպես կարող ենք կռահել, դա կլինի Skoda-ի ամենափոքր էլեկտրական մեքենան (մոտ 4,1 մետր երկարությամբ), ինչպես նաեւ կլինի ամենաէժանը․ ընկերությունը խոստանում է մոտ 25000 եվրո մեկնարկային գին։ 2025 թվականին Enyaq եւ Enyaq Coupe էլեկտրական ամենագնացները նույնպես կարդիականացվեն, դրանք կթարմացվեն նույն Modern Solid ոճով։
Իսկ, 2026-ին Skoda-ի տեսականին կհամալրվի միանգամից երկու էլեկտրական մեքենաներով՝ ունիվերսալով եւ մեծ յոթ տեղանոց քրոսովերով, այժմ դրանք նշված են որպես Combi եւ Space:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին