Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումները Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph ՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում Պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների Մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովը Դատախազությունը հայտարարում է մրցույթ Իրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. Թրամփ Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովըԴատախազությունը հայտարարում է մրցույթԻրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. ԹրամփԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԳարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր. ՍուրենյանՔննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորություններըԲնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացունՊատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրերՎթարային ջրանջատում Քասախ գյուղումՀայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներինԵթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է. Թրամփը Կուբայի վերաբերյալՀամաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետՀրթիռային արկերի բեկորներից մեկը ընկել է Տիրոջ գերեզմանի տաճարի մոտՍթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումներըՊակիստանը հարվածել է ՔաբուլինԹրամփը հետաձգում է այցը Չինաստան` Իրանի պատերազմի պատճառովԲաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին լրտեսության համար դատապարտել է 10 տարվա ազատազրկմանԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականԲուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման հաշվիչ է ստեղծվել․ Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կիրառելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՉենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը․ ԿալասՏնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԼացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց ԻսակսենըՀայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովըԲրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համարԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականըՄոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերըԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակինՍև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-իԵրևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվելԲարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. ՖլիկՀայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունիցՉեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տունՀայտնի են 2026 թվականի «Օսկար»-ի դափնեկիրներըԱրագածում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 234 սմՌուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածներըՄադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Մամուլ

Ֆուտբոլը՝ բանակից ազատվելու միջոց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մամուլում բազմաթիվ անդրադարձեր կան բանակում չծառայածների թեմային, թե ինչ զարտուղի ճանապարհներով են նախկինում և հիմա ազատվում բանակում ծառայելուց, դրանով իսկ հսկայական վնաս տալով երկրի պաշտպանողունակությանը։ Պարզվում է՝ բացի կեղծ հիվանդություններից ու քաղաքացիություն փոխելուց կամ կրթության անվան տակ բանակից փախչելուց Հայաստանում գործում է նաև բանակից ազատվելու այսպես կոչված «սպորտային մաֆիա»։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ըստ էության բանակից ազատվելու հրաշալի վայր է դարձել ֆուտբոլը, մասնավորապես 2019թ․-ից ստեղծված ու մինչ օրս գործող ԲԿՄԱ ակումբում գրանցվելը (բանակի կենտրոնական մարզական ակումբ)։ Մեր խմբագրության հետ կապ հաստատած, բանակային տարիքին մոտեցող ֆուտբոլիստ ունեցող ծնողներից ահազանգում են, որ այդ ակումբը դարձել է էլիտայի երեխաներին բանակից ազատելու վայր ու զարմանալին այն է, որ այնտեղ գրանցելու հարցերը թողնված են մարդկանց, ովքեր կապ չունեն և չեն ունեցել բանակի հետ (նկատի ունենք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին, ում որդին ևս անհայտ պատճառներով ազատվել է բանակից, ՀՖՖ ներկա ղեկավարության մեծագույն մասին, ովքեր չգիտես ինչու բանակ չեն գնացել, ԲԿՄԱ-ի մարզչական շտաբին և այսպես շարունակ)։

Մեզ փոխանցեցին, որ բանակի անվան հետ կապվող սույն ակումբի միջոցով բանակից ազատվողների թիվը կարող է հասնել միքանի տասնյակի․ Գործում է երկու թիմ, բարձրագույն և առաջին խմբերում։ Ֆուտբոլային աշխարհը ԲԿՄԱ-ի մասով ուժեղ ցնցում ապրեց, երբ «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն ուղիղ մեղադրանք հնչեցրեց ֆեդերացիայի հասցեին ու ի թիվս այլի՝ կասկածի տակ դրեց ԲԿՄԱ ակումբի որոշ խաղացողների համապատասխանելության բարձր մակարդակին (Համադրելով տվյալները մենք պարզեցինք, որ խոսքը ՏԿՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում հայրը վերջերս ՀՖՖ գործկոմի անդամ է դարձել ու համարվում է Արմեն Մելիքբեկյանի մտերիմներից)։

Համարում ենք, որ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են առնվազն քրեական գործի հարուցման համար նյութեր նախապատրաստել և քննել ՀՖՖ կոչվող հասարակական կազմակերպության կողմից հնարավոր չարաշահումների մասին հրապարակումները: Քանզի դրանք ուղղակիորեն վտանգում են Հայաստանի պաշտպանողունակությունը ուստի ուժային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում տվյալ ակումբում հայտնված խաղացողների ընտրության ընթացակարգի, ընդգրկված ֆուտբոլիստների համապատասխանության հարցին:

Հատկանշական է, որ ըստ էության բանակից ազատված այս թիմում հանդես եկող խաղացողները գերակշիռ մասը նույնիսկ չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական, մասնավորապես, ազգային թիմի վերջին պաշտոնական խաղերում ընդհանուր հայտացուցակում էր միայն ԲԿՄԱ-ի դարպասապահը, ով դաշտ դուրս չեկավ: Որպես ուժային կառույցներին «օգնություն» ներկայացնում ենք ԲԿՄԱ ակումբում ընդգրկված առաջին զորակոչի այն ֆուտբոլիստների անունները, ովքեր «ծառայությունից» հետո ֆուտբոլից հեռացել են՝ չշարունակելով զբաղվել սպորտով. Արամ Քոլոզյան,
Արսեն Գյուլամբարյան,
Արման Քիշմիշյան,
Վրեժ Մարտիրոսյան,
Ստեփան Սահրադյան,
Ռադիկ Սարգսյան,
Պետրոս Մանուկյան,
Մամիկոն Դերմենջյան,
Արշակ Պողոսյան:

Ի դեպ, 9 հոգին դուրս են մնացել ընտրված 23 հոգուց, ինչը նշանակում է, որ կատարվել է մեղմ ասած շատ վատ սելեկցիա, էլ չենք խոսում, որ մնացած ֆուտբոլիստների շոշափելի հատվածը ևս մեկ-երկու տարուց դադարելու է ֆուտբոլ խաղալը պրոֆեսիոնալ մակարդակով: Մենք դեռևս չենք խոսում, թե ինչ նպատակ ունի բանակ չզորակոչել ու «փափուկ» ծառայություն ապահովել այնպիսի երիտասարդների, ովքեր նույնիսկ չեն համապատասխանում բարձրագույն խմբում խաղալու պահանջներին, բայց գրանցված են ԲԿՄԱ-ում, էլ չենք խոսում այն մասին, որ չեն հրավիրվում ազգային թիմ:

Սույն թեման, ինչպես նաև ՀՖՖ ղեկավարության գործունեությունը շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես ՝ ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների ընտանիքի անդամների կողմից ձեռք բերված թանկարժեք մեքենայի, սեփական տուն գնելու մասին կանդրադառնանք շուտով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում