Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումները Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph ՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում Պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների Մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովը Դատախազությունը հայտարարում է մրցույթ Իրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. Թրամփ Իրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջ

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովըԴատախազությունը հայտարարում է մրցույթԻրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. ԹրամփԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԳարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր. ՍուրենյանՔննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորություններըԲնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացունՊատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրերՎթարային ջրանջատում Քասախ գյուղումՀայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներինԵթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է. Թրամփը Կուբայի վերաբերյալՀամաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետՀրթիռային արկերի բեկորներից մեկը ընկել է Տիրոջ գերեզմանի տաճարի մոտՍթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումներըՊակիստանը հարվածել է ՔաբուլինԹրամփը հետաձգում է այցը Չինաստան` Իրանի պատերազմի պատճառովԲաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին լրտեսության համար դատապարտել է 10 տարվա ազատազրկմանԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականԲուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման հաշվիչ է ստեղծվել․ Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կիրառելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՉենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը․ ԿալասՏնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԼացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց ԻսակսենըՀայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովըԲրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համարԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականըՄոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերըԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակինՍև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-իԵրևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվելԲարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. ՖլիկՀայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունիցՉեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տունՀայտնի են 2026 թվականի «Օսկար»-ի դափնեկիրներըԱրագածում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 234 սմՌուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածներըՄադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստով
Սպորտ

Հակոբ Սերոբյանը՝ Անթալիայից․ Ուրախ եւ հպարտ եմ, որ երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը

Սպասում էի, որ այսօր որեւէ պրովոկացիա կլինի մեր հանդեպ, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Ուրախ եւ հպարտ եմ, որ երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը: Վաղն, Աստծո կամքով, մեր հիմնը կհնչի, ինչն էլ կլինի մեր կռիվն ու հաղթանակը սպորտի ոլորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 15-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հայ մարմնամարզիկները երկու մեդալ նվաճեցին նժույգ թափեր եւ օղակներ վարժություններում: Նժույգ թափեր վարժության բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը, օղակների վարժությունում երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը:

Հակոբ Սերոբյանի խոսքով Արթուր Դավթյանի մեդալը նժույգ թափերում անսպասելի էր, իսկ Վահագն Դավթյանի արդյունքը գերազանց է:

«Այսօր գերազանց արդյունքներ գրանցեցինք, ինչ համար շատ ուրախ եմ: Գերլարված պայքար էր, ուժեղագույն, տիտղոսակիր մարզիկներ էին մասնակցում եւ մենք մեդալներով ավարտեցինք մեր պայքարը այս վարժություններում:

Անկեղծ կլինեմ, նժույգ թափերում Արթուր Դավթյանից մեդալ չէինք սպասում: Շատ լավ ստացվեց: Նա բազմամարտ էր արել, 6 գործիք, իսկապես չէինք սպասում: Մենք այս գործիքի վրա երկու ավելի բարդ անողներ ունենք: Արթուրի վարժությունը ամենացածր բարդություն ունեցողն էր: Նա բրոնզե մեդալակիր դարձավ մաքուր կատարելու շնորհիվ: Արթուրի եզրափակիչ մտնելն արդեն մեծ ձեռքբերում էր:

Վահագն Դավթյանը զիջեց գործող աշխարհի չեմպիոնին, հաղթեց օլիմպիական չեմպիոնին: Օղակների վարժությունում շատ լուրջ պայքար էր: Այս մեդալը գերազանց արդյունք էր:

Արթուր Ավետիսյանի վերջին ցատկը լավ չստացվեց, բայց ինձ գոհացնում է այն, որ Եվրոպայի 8 ուժեղագույնների մեջ ունենք երկու մասնակից:

Սպասում ենք Արթուր Դավթյանի վաղվա մրցելույթին: Այստեղ արդեն մեծ ակնկալիք ունենք: Նա գործող աշխարհի չեմպիոնն է, վարժության առաջատարը: Իհարկե, ուժեղագույններ են պայքարում, բայց սպասում ենք հաջող մրցելույթ եւ բարձր արդյունք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ նախորդ օրը Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած Ադրբեջանի դրոշի միջադեպը որոշակի լարվածություն է առաջացրել մրցավայրում:

«Այստեղ այսօր ամեն ինչ նորմալ ընթացավ, բայց կար որոշակի լարվածություն: Մենք գտնվում ենք Թուրքիայում եւ սպասելի էր, որ երեկվա միջադեպից հետո կարող էր լինել ինչ-որ խնդիր: Մենք, իհարկե, ամեն ինչ կանեինք, որ խնդիր չլիներ, բայց չմոռնանանք, որ գտնվում ենք Թուրքիայում, եվրոպական ֆեդերացիայի նախագահը ադրբեջանցի է եւ նրանց սպորտի նախարարը:

Լարվածություն կար մեր գալու առաջին օրերին: Նախ Հայաստանի դրոշի փոխարեն մրցումային դահլիճում Կոլումբիայի դրոշն էին կախել: Ես անմիջապես բողոք ներկայացրեցի, փոխեցին:

Դրանից բացի առավոտյան ժամը 5-ին մուտք էին գործել մարզիկների սենյակ եւ դոպինգ անցկացրել: Այս ամենը ինձ շատ բարկացրեց, որովհետեւ առավոտ շուտ սենյակ ներխուժելն ինձ համար անհասկանալի էր: Ես բարձրաձայնեցի խնդիրների մասին: Ինձ կողքից ասացին, որ փորձենք ուշադրություն չդարձնել, քանի որ փորձ է արվել մեզ նյարդայնացնել, մարզիկների հոգեբանական վիճակի վրա ազդել: Չեմ կարող ասել, որ այս ամենը միտումնավորություն էր, բայց որեւէ այլ երկրում նման երեւույթներ չեն եղել:

Այսօր առավոտյան եկա մրցումների դահլիճ, տեղեկացա Երեւանում տեղի ունեցածի մասին: Ես իրականում տեղյակ չէի: Նման քայլերը չեմ ընդունում, կուզեմ, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում հաղթենք, ինչպես, օրինակ, սպորտում: Չեմ պատկերացնում, թե ինչ տեղի կունենար, եթե մեր դրոշն էլ այստեղ վառեին այսօր: Սպասում էի, որ այդ դեպքից հետո մեզ այսօր պրովոկացիայի կենթարկեն, բայց ամեն ինչ նորմալ անցավ: Մենք, իհարկե, կպատասխանեինք իրենց պրովոկացիային, բայց լավ չէր լինի: Մեզ համար էր լարված իրավիճակ, որպեսզի հանկարծ ոչինչ տեղի չունենար: Խոսակցություններ էին շրջանառվում, որ այսպիսի բան է տեղի ունեցել: Շուրջս անընդհատ խոսում էին այդ մասին:

Ուրախ եւ հպարտ եմ, որ այսօր երկու անգամ Թուրքիայում բարձրացավ Հայաստանի դրոշը: Վաղն, Աստծո կամքով, մեր հիմնը կհնչի, ինչն էլ կլինի մեր կռիվն ու հաղթանակը սպորտի ոլորտում»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 16-ին Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ հենացատկի եզրափակիչին: Որակավորման փուլում այս վարժության աշխարհի գործող չեմպիոնը ամենաբարձր՝ 15.066 միավորով է դուրս եկել եզրափակիչ: